Ավինյանը՝ Վանեցյանի եւ իշխանությունների հեռակ...

Որեւէ կերպ չեմ գնահատում, քաղաքականապետս որեւէ կարեւորություն չունեն այս բանավեճերը, որովհետեւ այնտեղ բովանդակություն չկա ուղղակի: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ հեռակա բանավեճին:

Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Արթուր Վանեցյանը միջնորդել է Հրայր Թովմասյանի եւ իշխանությունների համագործակցության համար, ի՞նչ շահ ուներ Վանեցյանը, Ավինյանն արձագանքեց. «Կդժարանամ մեկնաբանել պարոն Վանեցյանի շահերը որտեղ են եղել եւ ինչում են կայացել, բայց կարծում եմ՝ պարոն Սիմոնյանը բավակն մարմանասնորեն անդրադարձել է իր հարցազրույցում այդ հարցին»:

Ինչ վերաբերում է պետական հեղաշրջման փորձի մասին խոսակցություններին, փոխվարչապետն ասաց. «Կդժվարանամ գնահատականներ տալ, բայց այն փաստը, որ պարոն Վանեցյանն այլեւս ԱԱԾ տնօրենը չէ, բավականին խոսուն է»: