Ավելի քան 1200 քաղաքացի պահանջում է, որպեսզի...

Օրերս մենք տեղեկացրել էինք, որ change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որի պահանջն է, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային կլինիկաներից մեկում փորձաքննություն  անցնի։ Նախաձեռնության տեքստում, մասնավորապես, ասվում է․«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր մեկ տարվա կառավարման ընթացքում հասցրել է բազմաթիվ ոչ սթափ որոշումներ կայացնել։ Նա, լինելով պետության ղեկավար, իրեն թույլ է տալիս քայլեր, որոնք անթույլատրելի են սթափ մարդու համար։ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին, հակահեղափոխական անվանում իրեն քննադատողներին, ապատեղեկատվություն է տարածում անգամ ամենապարզ հարցերի վերաբերյալ։ Փաշինյանը վերահսկողությունից դուրս գալու դեպքում իրավապահ մարմիններին ռեպրեսիվ գործողությունների հրահանգ է տալիս։ Այս ընթացքում նրա վարքագիծը շատերին ստիպում է կարծել, որ նա հոգեկան խնդիրներ ունի։ Իհարկե, մենք չեն պնդում, որ նման փաստ առկա է, բայց պահանջում ենք, որպեսզի վարչապետ Փաշինյանը միջազգային կլինիկաններից մեկում համապատասխան փոձաքննություն անցի և հանրայնացնի արդյունքները, որպեսզի քաղաքացիները վստահ լինեն, որ պատերազմող երկրի ղեկավարը սթափ է դատում»։

Այս պահի դրությամբ ստորագրահավաքին միացել է 1227 քաղաքացի։ Ստորագրահավաքը չի։ 

Ի դեպ ստորագրահավաքին միացել են ավելի շատ քաղաքացիներ, քան Փաշինյանի դատարանների մուտքերը փակելու կոչին։ Եվ եթե դատարանի մուտք փակող 1100 քաղաքացիները համարվում են ժողովուրդ, ապա չի կարելի բացառել, որ վարչապետը 1200-ից ավել քաղաքացիների պահանջը ևս կհամարի ժողովրդի պահանջ և կյանքի կկոչի։

Ստորագրահավը այստեղ