Ավելի լավ է թեկուզ բանտում, բայց հաղթանակած,...

Փաստաբան Վահե Եփրիկյանը գրում է․«Արցախ շահած Նախագահը եռատոնին հանրությանը կներկայանա մեղադրյալի աթոռին՝ դա է դասալիք ու լկտի իշխանության կամքը.տականքի վրե՞ժ, թե՞ սրիկայի վախ ... 

Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ նիստը նշանակվեց մայիսի 8 ֊ին։ Կալանքի հիմքերն ու պայմանները բացակայում են։

Համաճարակի իմաստով՝ Քոչարյանը և՛ խոցելի տարիքում է, և՛ խոցելի վայրում։ Երաշխավորությամբ խափանման միջոցը փոխելը, Վեհափառի հորդորը կրկին հետաձգվեց տևական ժամկետով։ Անտեսված են մնում Եվրոպայի Խորհրդի ու ՄԱԿ մարդու իրավունքների հանձանակատարի կոչերը։

Ուզում եմ միայն հիշեցնել՝ անձի ազատության հետ կապված բոլոր հարցերը քննվում են անհապաղ։ Անհապաղ ասել է թե անմիջապես, իսկույնևեթ, հենց նույն պահին. հիմա էս բառերն են անհասկանալի՞, թե՞ իրավալպիրշ եք։

Վախվորած տականքների կույտ։

Առավել լավ է՝ թեկուզ բանտում ու շղթայված, բայց լինել հաղթանակած, քան իշխել լկտիությամբ՝ անբարո վախը սրտում. Կեցցե՜ Պետականակերտը»։