Արսեն Ավակովը ուղերձ է հղել հայ ցուցարարներին

timthumbՈւկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում Հայաստանում հոսանքի թանկացման դեմ պայքարի վերաբերյալ գրառում է կատարել, որը վերնագրել է «Թերմոս սառը թեյով». «Իմ սիրելի Հայաստան, կար ժամանակ, երբ մեզ ծեծել ու ցրել էին Կիևի Կրեպոստնոյ նրբանցքում, քանդել մեր բարիկադները: Թվում էր՝ ոչնչացրին հույսերը: Անզորությունից կոկորդներումս կծիկ էր: Ձմեռ էր, ձյուն էր գալիս, մենք Մայդան էինք վերադառնում 8 հոգով՝ ուկրաինական դրոշի ներքո, սառած և ծեծի ենթարկված: Մենք մեզ հետ էինք տանում մեծ զինվորական թերմոս՝ միակ բանը, որ հաջողվել էր դուրս բերել հատուկ ջոկատայինների կողմից ավերված բարիկադների առաջին գծից: Մեր ձեռքերը սառել էին սաստիկ ցրտից, առանց ձեռնոցների մենք այդ ծանր 20 լիտրանոց զինվորական թերմոսը տանում էինք մեզ հետ, դրա միջի թեյն արդեն սառել էր, բայց մենք գնում էինք դեպի Մայդան և այդ թերմոսը մեր կամքի, մեր անկոտրում հավատի խորհրդանիշն էր: Ոչինչ երբեք չի համեմատվի այն թերմոսի արժեքի հետ, որը մենք այդ ժամանակ տարանք Մայդան: Այդ օրը մենք այնտեղ տարանք ազատության հասնելու մեր հսկայական կամքը»:

 


Այս թեմայով