Կարեն Ավագյանի ընտանիքում այս գիշեր մեծ դժբախտություն է եղել

55636«Դժբախտ դեպքերից ոչ ոք ապահովագրված չէ։ Ցավոք, մեր ընտանիքն էլ չի խուսափել նման պատահարից։ Ցավում եմ կատարվածի հետ կապված։ Հիվանդին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»։

Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում նման հայտարարություն է տեղադրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով եղբոր կողմից 28-ամյա քաղաքացուն վրաերրթի ենթարկելու դեպքին:

«Եղբայրս դեպքի պահից վթարի ենթարկվածի կողքին է մինչ այժմ։ Քննչական գործողություններն ընթանում են, ընթանում են խստորեն օրենքի սահմաններում։ Ինքս եմ անձամբ հետեւում ընթացքին ու անաչառությանը:

Մենք մեծ դժբախտություն ենք ունեցել այս գիշեր:

Խնդրում եմ՝ անհարկի շահարկումներով, իրականության հետ կապ չունեցող գունավորումներով չավելացնել մեր ընտանիքի ցավը: Առաջին հերթին տուժողի ընտանիքի:

Փառք ենք տալիս Աստծոն, որ հնարավոր եղավ խուսափել վատագույն սցենարից»,- գրել է Ավագյանը:

Դիտվել է 1,237 անգամ
 


Այս թեմայով