Home » ԺԱՄԱՆՑ » Աստղագուշակ՝ մայիսի 25-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 25-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 24-ի համար

 

 

 

 

 

Խոյ ( 21.03-20.04)

Այսօր կհասկանաք, որ կա մեկը, ով անտարբեր չէ Ձեր նկատմաբ, որին Ձեր ժպիտը երջանկություն է պարգևում, ով ուրախ է միայն նրա համար, որ դուք ուղղակի գոյություն ունեք այս մոլորակի վրա և ժամանակ առ ժամանակ ժպտում եք նրան: Այդ զգացմունքը Ձեզ ջերմություն կպատճառի: Ժպատեցեք հաճախակի, իսկ ավելի լավ է` արդեն սկեք խրախուսել նրան:

Ցուլ (21.04-21.05)

Այսօր ինչպես էլ, որ անցկացնեք ժամանակը` կլինեք շատ ուրախ: Դուք պարզապես կարող եք աշխատանքի հետ մեկտեղ նաև կատակել և ծիծաղել: Կատարեք նոր փորձարկումներ և Ձեր օրը էլ ավելի վառ գույներով կլցվի:

Երկվորյակ (22.05-22.06)

Ձեր էներգիան բավականին շատ է, սակայն Դուք բոլորովին կենտրոնացած չեք: Սա այն օրերից մեկն է, երբ պետք է առաջնորդվեք սեփական տրամադրությամբ: Միայն թե այն պայմանով, որ հավատարիմ կլինեք իքներդ Ձեզ, իրավիճակն անպայման կդառնա ավելի հետաքրքիր:

Խեցգետին (23.06-23.07)

Այսօր ամեն կերպ կփորձեք փոփոխություններ կատարել Ձեր կյանքում: Աշխատեք կատարել այն ամենը, ինչ ունակ եք` այդ ցանկությունն իրագործելու համար: Իսկ եթե չգիտեք, թե կոնկրետ ինչ եք ցանկանում, ապա կենտրոնացեք դրա շուրջ և կտեսնեք, թե ինչ կստացվի:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր իդեալական օր է, որպեսզի կարողանաք ստիպել շրջապատի մարդկանց տեսնելու իրավիճակը Ձեր աչքերով: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե փորձում եք հասնել մեծ և առաջին հայացքից անհեթեթ թվացող նպատակների: Մի վախեցեք խենթ երևալուց, հակառակ դեպքում տվյալ պահին ոչինչ չի ստացվի:

Կույս ( 25.08-23.09)

Եթե այսօր չլինեք զգոն և ուշադիր, ապա Ձեզ սպասող խնդիրները կարող են Ձեզ ուղղակի խենթացնել: Oգնության համար դիմեք գործընկերներից որևէ մեկին: Մոտակա ժամանակները կկարողանաք հաղթահարել այդ խնդիրը:

Կշեռք ( 24.09-23.10)

Այսօր զբաղվեք Ձեր սեփական կարիքները հոգալով, Ձեր հարազատների մոտ ամեն ինչ լավ է դասավորվում, ցանկալի է նրանց հետ շփվել, սակայն բավարարեք Ձեր սեփական ցանկությունները և կարիքները:

Կարիճ (24.10-22.11)

Դուք այսօր կունենաք ոչ այնքան հիանալի տրամադրություն, ցանկալի չէ տարվեք գնումներ կատարելու գայթակղությամբ: Այժմ հեշտությամբ կարող եք մեծ վնաս հասցնել Ձեր բյուջեին: Եթե չկարողանաք Ձեզ տիրապետել, ապա Դուք պարզապես կսննկանաք:

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Կիսվեք Ձեր սիրելիի հետ Ձեզ անհանգստացնող հարցերով՝ նյարդյնանալու և անհանգստանալու փոխարեն: Նա կկարողանա Ձեզ օգնել տեսնելու իրավիճակն իրական աչքերով և կհանգստացնի: Դա է մոտիկ հարաբերությունների լավ կողմը:

Այծեղջուր (23.12-20.01)

Այսօր կպարզեք, որ իրավիճակը գնալով դառնում է հետաքրքիր այն պատճառով, որ ջրի երես է դուրս եկել նոր պատմություն, որը կլրացնի արդեն ունեցած տեղեկությունները: Դա հզոր տեղեկությունն է, և Դուք գիտեք, թե դա ինչ է նշանակում:

Ջրհոս (21.01-19.02)

Ձեզ անհրաժեշտ են ստեղծագործական լուծումներ Ձեր հին խնդիրների համար, իրավիճակը ինքն իրեն չի հարթվի: Այս օրն ամենահաջող ժամանակն է, որպեսզի փորձեք անել այն ամենը, ինչը Ձեր մտքով անգամ չէր անցնի:

Ձուկ (20.02-20.03)

Այս օրը հագեցած կլինի վառ գույներով, այդ իսկ պատճառով` պետք չէ անհանգստանալ. ուղղակի աշխատեք ուշադրություն դարձնել ամենակարևոր բաներին: Աշխատավայրում հնարավոր է առաջանան հերթական խնդիրները, սակայն Դուք դրանք հեշտությամբ կհաղթահարեք:

Դիտվել է 196 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy