Աշունը լավ իմաստով թեժ է լինելու. Արման Աբովյ...

«Բավականին բովանդակալից են անցնում նիստերը, որոշ հարցերի հետ համաձայն ենք, որոշների հետ՝ ոչ: Ամեն դեպքում՝ հաշվի առնելով այն օրինագծերը, որոնք գալու են, այո, աշունը լավ իմաստով թեժ է լինելու»,- ԱԺ աշնանային նաստաշրջանի մեկնարկի մասին Politik.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտենց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը:

Հարցին, թե օրինագծերի ընդունման հարցում ինչպե՞ս է գնահատում ընդդիմության և իշխանության համագործակցությունը, հաշվի առնելով, որ օրինագծերից շատերը միաձայն են ընդունվում, պատգամավորը պատասխանեց. 

«Խոսքը ոչ թե համագործակցության մասին է, այլ սա աշխատանքային պրոցես է: Եթե ուշադիր լինեք այն օրինագծերին, որոնք միաձայն են ընդունել, հիմնականում դրանք վերաբերում են կամ տեխնիկական որոշակի շտկումներին, կամ միջպետական պայմանագրերին, օրինակ՝ Վատիկանի, Լիբանանի, Բելգիայի»,- ասաց նա։

Այս հարցում քաղաքական կոմպոնենտին մնասին խոսելով Արման Աբովյանը բերեց ճանապարհային երթևեկության մասնակիցների համար տուգանքների «բալային» համակարգի ստեղծումը նախատեսող փոփոխությունների նախագիծի օրինակը.

«Մենք դեմ քվեարկելով վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, որ ՀՀ քաղաքացին մեքենաների համար չպետք է երկակի պատժվի: Եվՙ բալային համակարգն եմ մտցնում, և՚ տուգանքներն են մնում, թեև ասում են, որ տուգանքները նվազում են: Ինձ հակադարձում են, թե բազմաթիվ երկրներում այդ համակարգը գործում է, սակայն պետք է հաշվի առնել նախ այդ երկրների բնակաչության սոցիալական վիճակը, երկրորդ՝  ճանապարհաին ենթակառուցվածների զարգացվածության մակարդակը, երրորդ՝  տրանսպորտային բոլոր համակարգերը այնքան կայացած են, որ կարող են թույլ տալ իրենց ի վերջո ինչ-որ բաներ անել: Մեր պարագայում՝ ունենալով  սոցիալական ծանր վիճակ, երկակի բեռ դնել քաղաքացու վրա՝  չհանել տուգանքները և մտցնել բալային համակարգը, անընդունելի է: Այդ իսկ պատճառով քվերակել ենք դեմ»: 

Պատգամավորը չցանկացավ կանխատեսել՝ խմբակցություններում կլինե՞ն նոր վերաձևումներ՝  հաշվի առնելով իմքայլական պատգամավորի մանդատից հարաժարվելու և Լուսավոր Հայասատանի պատգամավորի՝ խմբակցությունից դուրս գալու դեպքերը.

«Վերձևումների համար կանխատեսումներից զերծ կմնամ, քանզի դա քաղաքական պրոցես է, և դրա հետ մեկտեղ ելնելով քաղաքական նվազագույն կոռեկտության սկզբունքերից՝ չեմ մեկնաբանի այլ խմբակցություններում կատարվող պրոցեսները»,- ասաց Աբովյանը: