Աշխատաք է արվում պայմաներ ստեղծելու համար, որ...

Երբ Հայաստանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, ինչ-որ տեղ, եկեք ընդունենք, մտավախություններ առաջացան՝ ինչքանո՞վ նոր կառավարության դիրքորշումները կլինեն կառուցողական Արցախի հարցի լուծման առումով, ԱԺ-Կառավարություն հացրուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հենց առաջին օրերից հանդես եկանք մի շարք հարցադրումներով, որոնք նոր էին կամ լավ մոռացված հինն էին», - ասաց վարչապետը։

«Ի՞նչ է փոխվել մեկ ու կես տարվա ընթացքում. ոչ միայն մեր մտադրությունների մեջ չէ բանակցային գործընթացի փակուղի մտցնելը, ընդհակառակը՝ կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց ճշգրտման ու կարգավորման արդյունավետ բանակցային գործընթաց տանելը հնարավոր չէ», - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կարող են արձանագրել, որ, ի հեճուկս ահազանգերի, բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլև աշխատաք է արվում պայմաներ ստեղծելու համար, որ լինի հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն ուղղված բանակցային միջավայր և մթնոլորտ։