Աշխատանքից ազատվել է Անշարժ գույքի կադաստրի վ...

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ներկայացրել է ԱՄՆ-ում օրերս ավարտված ֆորումին իր և տեղակալ Լևոն Մելիքյանի մասնակցության արդյունքը՝ այն որակելով «շատ արդյունավետ»: Այս մասին հայտնում են Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մամուլի ծառայությունից.

«ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով հուլիսի 12-ից դադարեցվել են անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանի լիազորությունները՝ «ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար»։

Հրամանին նախորդել է որոշումը՝ խիստ կարգապահական տույժ նշանակելու մասին, իսկ դա կայացվել է ծառայողական քննության արդյունքի և եզրակացության հիման վրա։

Այս մասին տեղեկացնելով աշխատանքային խորհրդակցության այսօրվա մասնակիցներին, Սարհատ Պետրոսյանն ավելացրեց, որ հստակ է՝

«Եթե որևէ ստորաբաժանման ղեկավար ձախողում է կամ չի աջակցում մեր որդեգրած բարեփոխումային ծրագրերին՝ մեզ հետ ճանապարհ չունի անցնելու, հատկապես դրանց համար պատասխանատու պաշտոններում։ Իսկ որպես վարչության պետ ունեցած վատ արդյունքից բացի, «փնթի» գործողություններն այլ ինչ հետևանքներ կունենան, ես չգիտեմ»։