Աշխարհում չկա այնպիսի պետություն, որի բանակը...

Աշխարհում չկա այնպիսի պետություն, որի բանակը պատրաստվի խաղաղության: Խնդիր է դրված պատրաստվել պատերազմի, այլ ոչ թե խաղաղության: Այդ մասին, ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլըն, փոխանցում է minval.az-ը․«Բանակի գործառույթն անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ երկրի անվտանգության ու պաշտպանության ապահովումն է, որը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչը:

Ըստ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի, եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «հայ զինվորները պետք է անհապաղ լքեն ադրբեջանական հողերը»:

«Ներկայիս պայմաններում ադրբեջանական բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի»,- ասել է Դարգյախլըն: