Արմեն Աշոտյանն է ստու՞մ, թ՞ե Սուրիկ Խաչատրյանը

Armen-Ashotyan-Suren-KhachatryanԵրեկ հայտնի դարձավ, որ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն: Այս լուրը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Կարճ ժամանակ անց այս նշանակման մասին իր ֆեյսբուքյան էջում գրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը։ Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար»,- գրել էր նախարարը։
Երեկ քիչ ավելի ուշ Զարզանդ Նիկողոսյանի փոխտնօրեն նշանակման կապակցությամբ խոսեց Սուրիկ Խաչատրյանը: «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք Զարզանդ Նիկողոսյանին նշանակել են և ազատել են Սուրիկ Խաչատրյանը ասել էր.«Էդպիսի բան չի եղել, ոչ էլ էդպիսի հրաման ա եղել, ընդհանրապես էդպիսի հրաման չի եղել, դա կարող ա ցանկություն, որպես էդպիսին, եղել ա, որովհետեւ Զարզանդն իսկապես… նա հինգ տարվա մանկավարժական ստաժ էլ ունի, կոլեկտիվում էլ իրեն դրսեւորելու ձեւ էլ գիտի, չափորոշիչները Դուք ինձ ասեք, տեսնեմ՝ ի՞նչ չափորոշիչներ են, որ… խի Զարզանդն էդ իրավունքը չունի՞, հա՞, մենակ ինձ էդ ասեք՝ խի՞ Զարզանդն էդ իրավունքը չունի»։
Հիմա ինչ է ստացվում նախարարը հայտարարում է, որ քննարկել են հարցը և Զարզանդ Նիկողոսյանի փոխտնօրեն նշանակումը չեղարկվել է, իսկ Սուրիկ Խաչատրյանը հայտարարում է, որ նման որոշում չի եղել:

Դիտվել է 162 անգամ
 


Այս թեմայով