Ասֆալտների վրա մորթվող, վաճառվող մսի պատմությ...

«Մենք լիզնինգի համար նախատեսվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.8 մլն դրամը կսուբսիդավորենք»,- կառավարության նիստում հայտնեց  Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ զեկուցելով կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին հարցը:

Նախարարը հայտնեց, որ հանրապետությունում կան 23 շահագործվող  և  36 կառուցման փուլում գտնվող սպանդանոցներ, բայց դեռ կան համայնքներ, որոնց մոտ՝ մինչև 30 կմ  հեռավորության վրա դեռ չկան նման օբյեկտներ:

Տիգրան Խաչատրյանի խոսքով,  սպանդանոցների և շահառու համայնքների միջև 30 կիլոմետր նախընտրելի հետավորությունն է հաստատվել, քանի որ բոլոր սպանդանոց շահագործող կազմակերպությունները հավաստիացրել են, որ այդ հեռավորության վրա իրենք անվճար կտեղափոխեն սպանդի ենթակա  կենդանուն:

Վարչապետը ևս արձագանքեց՝ նշելով, որ պետք է ասֆալտին մորվող, վաճառվող մսի պատմությանը օր առաջ վերջ դնել։