Իրավապահ մարմիններում մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Փաշինյանի ուղիղ հրամանը կատարելու (իսկ իրականում` նրա անձնական կապրիզը և մանր վրեժխնդրությունը բավարարելու) նպատակով, մոտ օրերս իրականացվելու է «ասֆալտին փռելու» հերթական գործողությունը: Նույն աղբյուրի տեղեկացմամբ, այս անգամ, ի թիվս այլոց, գործը հասնելու է Սեդրակ Քոչարյանին և ԹիՎի5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին: Նրանց մեքենաներում իրավապահները մոտ օրերս կփորձեն զինանոց կամ զինամթերքի պահեստ գտնել: