Ասադը սիրիահայերին կոչ է անում վերադառնալ հայ...

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինի հետ հանդիպման ընթացքում պատերազմի տարիներին արտագաղթած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ և միանալ հայրենիքի վերակագնման աշխատանքին:

Վեհափառի մամլո գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի հայությանն առնչվող հարցեր:

Նախագահ Ասադն ասել է, որ Սիրիայի հայերը միշտ հանդիսացել են հայրենիքի հավատարիմ քաղաքացիներ և մեծ նեդրում ունեն երկրի զարգացման գործում:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պատերազմից առաջ Սիրիայում բնակվել է մոտ 250 հազար հայ՝ հիմնականում Դամասկոսում, Հալեպում և Լաթաքիայում:

Պատերազմի ընթացքում մոտ 130 հազար հայ արտագաղթել է, նրանցից շուրջ 22 հազարն ապաստանել է Հայաստանում: