Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Սիրիայի հարցով 10 կետից բաղկացած համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին տեղեկացնում է Ermernihaber-ը։

Պուտինն Էրդողանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որի ընթացքում ներկայացրել է Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնագրի մանրամասները:

Նա նշել է, որ այս համաձայնագիրը կենտրոնանում է ահաբեկչական պայքարի վրա և նպատակ ունի վերացնել Սիրիայի տարածքներում անջատողականության խնդիրները:

Իսկ Ասադը շնորհակալություն է հայտնել Պուտինին և շեշտելով. «Մենք մերժում ենք որևէ պատրվակով Սիրիայի տարածքների օկուպացումը»:

Ասադը նաև պատրաստակամություն է հայտնել ռուսական ռազմական ոստիկանության հետ միասին պարեկախումբ ուղարկել Սիրիայի հյուսիսային շրջաններ: