Ասադը հայտարարել է Էրդողանի նվաճողական մտադրո...

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային մեղադրել է երկրի հյուսիսային շրջանների հետ կապված նվաճողական մտադրություններ ունենալու մեջ: Այս մասին, ինչպես հայտնում է SANA-ն, նա ասել է երեքշաբթի օրը Իդլիբ նահանգի ռազմաճակատի սիրիական զորքերին կատարած այցելության ընթացքում:

«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացավ իր նավթը և ցորենը, ինչպես նաև գործարանները հանեց Հալեպից, և այժմ Էրդողանը ցանկանում է գողանալ բնական հարստություններով օժտված սիրիական հողերի մի մասը»,- ասել է Սիրիայի առաջնորդը:

Նա ընդգծել է, որ Իդլիբի համար մղվող պայքարը շատ կարևոր է, քանի որ այնտեղ են կենտրոնացած են ծայրահեղական խմբավորումների մնացորդները:

«Մենք միշտ ասել ենք և ասում ենք, որ Իդլիբի համար պայքարը հիմք է Սիրիայի ողջ տարածքում քաոսը և ահաբեկչությունը վերացնելու համար»,-նշել է նա: