Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Միքա...

Հատուկ քննչական ծառայությունում Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նախաքննություն է իրականացվում, ՀՔԾ-ից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ելնելով այդ հանգամանքից և նախաքննության գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ», - ասաց Արթուր Վանեցյանը։

Լրագրողի հարցին՝ չի՞ հերքում, որ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանին առաջարկել է սիմվոլիկ գումար վճարել, Արթուր Վանեցյանը պատասխանեց.

«Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ չեմ հերքում։ Ես չեմ մեկնաբանում»։