Արթուր Վանեցյանը ճիշտ է

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ի կողմից մեղադրանք առաջադրվելուց հետո քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ փորձում են ստվեր նետել ԱԱԾ գործունեության վրա։ Սրանք հիմնականում այն գործիչներն են, որոնք Դավիթ Սանասարյանի ընկերներն են և ամերիկացի միլիարդատեր Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացողները։ Մինչ Սանասարյանի գործը շատերի մոտ քմծիծաղ էր առաջացնում որևէ մեկին «սորոսական» անվանելը։ Սանասարյանի դեպքը ցույց տվեց, որ այս կառույցից ֆինանսավորվողները իրապես կլանային մտածողություն ունեն, և իրենցից մեկի դեմ արված քայլը ամբողջ «ընտանիքով» են մարտահրավեր համարում։

Այս գործում հատկապես ակտիվ է «սորոսական» Դանիել Իոաննիսյանը։ Նա ամեն կերպ փորձում է հասարակության շրջանում կասկածներ սերմանել ԱԱԾ գործողությունների մասով և ստեղծել տպավորություն, որ ԱԱԾ-ն ինչ որ անհասկանալի պատճառներով հետապնդում է Դավիթ Սանասարյանին։

Այս առումով ավելի հեռուն են գնացել «Սասնա Ծռեր» կուսակցության անդամները։ Նրանք այս ամենում տեսնում են աշխարաքաղաքական շահեր։ Կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որից կարելի էր եզարակցնել, որ Սանասարյանի դեմ կատարվողը Ռուսաստանի Դաշնության իշխանությունների պատվերն է։

Ոմանց համար գուցե անհարմար է, երբ ԱԱԾ-ն աչք չի փակում իրենց յուրայինների արարքների վրա, բայց պետության համար ԱԱԾ գործողությունները միայն նպաստավոր են։ ԱԱԾ-ն Արթուր Վանեցյանի ղեկավարման ներքո ապացուցել է, որ կարողանում է աշխատել արդյունավետ և իր թիրախում միայն նախկին իշխանության ներկայացուցիչները չեն։ Հենց ԱԱԾ-ն է փորձում պաշտպանել այն գաղափարները, որոնց համար նախորդ տարվա ապրիլին հանրությունը դուրս էր եկել փողոց։

Այնպես որ լավ կլինի տարբեր գործիչներ և քաղաքական ուժեր չփորձեն մանիպուալցնել և ստեղծել տպավորություն, թե հանրությունը դատապարտում է ՊՎԾ պետի մասով ԱԱԾ բացահայտումը։ Իհարկե հասկանալի է, որ Սանասարյանի ընկերները պետք է փորձեն պաշտպանել նրան, բայց դա չպետք է արվի հանրության անվան տակ և փաստերի խեղաթյուրմամբ։ Այս պահին ԱԱԾ պետը և ԱԱԾ-ն ունի հանրության աջակցությունը և պետք է օրենքով սահմանված կարգով բացահայտի ու կանխարգելի բոլորի հանցագործությունները։ Եվ այստեղ կարևոր չէ, թե ենթադրյալ հանցագործը քանի կիլոմետր է քայլել նախորդ տարվա ապրիլին։

Հ․Գ․ ԱԱԾ-ն ունի նաև բազմաթիվ սխալներ և թերացումներ։ Եվ եթե քաղաքացիական հասարակությունը իրապես մտահոգված է այդ սխալներով, ապա լավ կանեն վարչապետ Փաշինյանին ստպեն, որպեսզի նա կատարի նախորդ տարի վարչապետ դառնալուց հետո տրված իր խոստումը, այն է ԱԱԾ և ոստիկանությունը վերածել նախարարությունների ու դնել ԱԺ վերահսկողության տակ։