Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն

WRESTLING-ARM-BULԼաս Վեգաս քաղաքում կայացավ հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին խաղային օրը:Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը առաջին փուլում հաղթեց ճապոնացի Յոնեհիրային, իսկ 1/8-րդ եզրափակչում 4:0 հաշվով առավելության հասավ նորվեգացի Մարտին Համլետ Նիլսենի նկատմամբ: 1/4 եզրափակչում պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին: 1/2 եզրափակչում Արթուրը հաղթեց Ալին Ալեքսուս Չիուրարիուն:
Եզրափակչում Արթուր Ալեքսանյանը հանդիպեց իրանցի Խասեմ Գոլամրեզա Ռեզաին,որի հետ արդեն 2 հանդիպում ունեցել էր անցյալում:Հանդիպումներից մեկում հաջողության էր հասել Արթուրը,իսկ մյուսում Ռեզաին:Ալեքսանյանը շանս չտալով մրցակցին հաղթեց 3:0 հաշվով, հռչակվելով աշխարհի կրկնակի չեմպիոն:

 


Այս թեմայով