Ծեծել ենք լավ ենք արել. Արցախի իշխանությունները տեղի ունեցածի մասին

hayk-xanumyanՄենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ծեծի է ենթարկվել Արցախի  ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: Դեպքի մասին դեռևս մանրամասններ հայտնի չէին, երբ Արցախի Հանրային Հեռուստաընկերության լրագրող Բելլա Լալայանը իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման միջոցով արդարացրեց կատարվածը և ներկայացրեց մանրամասններ.«Ապատեղեկատվություն չտարածեք իբր թե, տեսեք՝ ընդդիմադիր պատգամավորը ընդամենը պահանջել է Բաբայանին ՊՆ նշանակել, ընդամենը հրապարակում ելույթ է ունեցել ու բռնել են ծեծել…սովորեք պատասխան տալ ձեր խոսքերի համար…«Արցախի ղեկավարությունը տարավ մատաղ արեց 100 զինվորին…» ,-երեսփոխանը սա ասելիս մոռացել է , որ իրեն լսում է ոչ միայն համբերատար ղեկավարությունը, որի հասցեին այս ներմուծված երիտասարդը հնարավոր ամեն ինչ արդեն հնչեցրել է, այլ լսում են նաև թասիբով տղամարդիկ, սահման պահող տղամարդիկ, զինվորի կողքին կանգնած տղամարդիկ, որոնց ափերի մեջ դեռ զգացվում է իրենցից հեռացող ընկերոջ ձեռքի պաղությունը ….հաշվի չի առել Խանումյան Հայկը, որ ոչ բոլոր տաբատ հագնողներն են սրբապիղծ և որ ընկերոջ հիշատակը պղծողներին չներելը Արցախում թասիբի հարց է …»,-գրել էր Լալայանը:

Հ.Գ. Փաստորեն Արցախի իշխանությունները ոչ պաշտոնական խողովակներով հայտարարում են, որ ծեծել են ու լավ են արել:
Դիտվել է 2,687 անգամ
 


Այս թեմայով