Արտերկում գտնվող վկաների և տուժողների հարցաքն...

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քննիչին տալ հնարավորություն` տեսակապի միջոցով իրականացնելու հարցաքննություն, եթե վկան և տուժողն առողջական վիճակի կամ տարիքի կամ օրենքով չարգելված այլ պատճառով չեն կարող ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմին:

Օրինագծում նաև սահմանվել է արտերկրում գտնվող վկաների և տուժողների հարցաքննությունը տեսագրության միջոցով իրականացնելու կարգը: Այն կարող է կատարվել հյուպատոսարանում կամ դիվանագիտական հաստատությունում: