Արտաքին պարտքը, կաճի, բայց դա կարծում եմ՝ բնա...

Ասել կամ հայտարարել, որ կառավարությունը ձախողել է, դա բավարար չի, որպեսզի հրաժարականի հարց քննարկվի ընդհանրապես: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նրա խոսքով պետք է լինեն հիմնավորումներ, պարզաբանումներ ու կոնկրետացումներ: Մհեր Գրիգորյանը համաձայն չէ նաև, որ վիճակը մեր երկրում վատ է, ամբողջ աշխարհում նախատեսվում է տնտեսական անկում: