Արտակ Գասպարյանը հերքում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Արտակ Գասպարյանը, կապվելով մեզ հետ, հերքեց մեր կողմից հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի՝ ինքը հանդիսանում է «Տելեգրամ» սոցիալական կայքում հայտնի դարձած «Баграмян 26» հարթակի սեփականատերը։ Արտակ Գասպարյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ որևէ կապ չունի նշված հարթակի հետ։

Հիշեցնենք, որ ըստ մեր հրապարակման՝ հարթակը ստեղծել է Արտակ Գասպարյանը և տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում նոր իշխանություններին։ Հարթակում եղել են նաև հակառուսական հրապարակումներ, եղել են նաև Հայաստանի տարբեր քաղաքական գործիչների մասին անձնական բնույթի զրպարտող հրապարակումներ։

Հ․Գ․ ԶԼՄ մասին օրենքի համաձայն՝ մենք պարտավոր են հրապարակել մեր հրապարակումներում հիշատակվող անձանց կողմից տրվող հերքման տեքստերը։ Մենք պահում ենք օրենքի պահանջը, սակայն համաձայն չենք Արտակ Գասպարյանի ֆեյսբուքյան էջում տրված գնահատականին առ այն, որ տեղեկատվությունը սուտ է։ Առաջիկայում հանդես կգանք նոր հրապարակմամբ։