Արտակ Դավթյանը պաշտոնանկ կարվի․ հայտնի է, թե...

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի գլխին մութ ամպեր են կուտակվում։ Մամուլում օրերս տեղեկություններ հայտնվեցին, որ իշխանությունները դժգոհ են նրանից։ Իշխանական մեր աղբյուրները մի փոքր բացեցին փակագծերը։ Պարզվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս Արտակ Դավթյանի կեցվածքը Մարտի 1-ի գործի մասով։

Հիշեցնենք, որ նշանակվելուց կարճ ժամանակ անց Արտակ Դավթյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ բանակին կրակելու հրաման չի տրվել․«Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»,- ասել էր նա:

Արտակ Դավթյանը նաև իր ցուցմունքներում չի «թելում» իշխանությունների «թելը»։ Ըստ մեր աղբյուրի՝ սա անթույլատրելի է քաղաքական իշխանության համար, ուստի նախնական որոշում կա նրան պաշտոնանկ անելու։ Փաշինյանը մտադրություն ունի այս պաշտոնին բերել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից, նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին։

Ի դեպ, դեռ պատրաստ չէր մեր հրապարակումը, երբ նախագահականի մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր, որ նախագահ Արմեն Սարգսյանը վերականգնել է Վաղարշակ Հարությունյանի գեներալական կոչումը (ԳՇ պետ նշանակվելու համար գեներալական կոչումը պարտադիր է)։ Վաղարշակ Հարությունյանը այդ կոչումից զրկվել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։