Մարտի 18-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիս-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության բաժնից։
Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորանոցներում, ծանոթացել զորամասերում ընթացող շինարարական աշխատանքներին, հրամանատարական կազմին տվել համապատասխան հանձնարարականներ:
Գործնական պարապմունք ականանետային մարտկոցի անձնակազմի հետ
Զինծառայողների մարտավարական-մասնագիտական պատրաստության մակարդակն ամրապնդելու և հաստիքային զենքի կիրառման հմտությունները ստուգելու նպատակով մարտի 18-ին 2-րդ զորամիավորման N զորամասի ականանետային մարտկոցի անձնակազմի հետ անցկացվել է գործնական պարապմունք:
Մասնագիտական պատրաստության պարապմունք
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մասնագիտական պատրաստության պարապմունք:
Անձնակազմը ցուցաբերել է բարձր կազմակերպվածություն, պահպանել նորմացույցների պահանջներն ու անվտանգության կանոնները։
5-րդ զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
5-րդ զորամիավորման զորամասերում մարտի 18-ին անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը և ապահովումն առօրյա ծառայության կազմակերպման ժամանակ» թեմայով պարապմունքներ:
Զինծառայողները հրահանգավորվել են զենքի օգտագործման, տեխնիկայի շահագործման, պայթուցիկ նյութերի կիրառման և գործնական պարապմունքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: