Նախագահը հրավիրել է կառավարության արտահերթ նիստ

13009_b «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել և վարել է ՀՀ կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ:

Նիստի սկզբում Նախագահը կառավարության անդամներին ուղղված խոսքում անդրադարձել է իրականացվող զորավարժությունների կարևորությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր զորավարժություն փորձում է լուծել երկու կարևորագույն խնդիր՝ ուսուցողական և ստուգողական: Վերջնական նպատակն է՝ պատրաստ լինել իրական իրադարձությունների ծավալման պարագայում ամենաարդյունավետ միջոցներ ձեռնարկելուն՝ երկրի տարածքային ամբողջականության և անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքը վերացնելու համար: Սերժ Սարգսյանը խոսել է նաև անցկացվող միջոցառումներից հետո դրանց արդյունքների ամփոփման և համապատասխան փաստաթղթերի կազմման անհրաժեշտության մասին, որոնցով կգնահատվի զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների և ղեկավարների աշխատանքը, կկազմվեն թերությունների վերացման պլաններ, որոնց իրագործումը ինքնին կդառնա հաջորդ զորավարժությունների նախապատրաստական փուլ:

Կառավարության անդամների զեկույցները լսելուց և համապատասխան որոշումներ կայացնելուց հետո, տրվել են դրանց կատարումն ապահովող համապատասխան հանձնարարականներ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:

Դիտվել է 238 անգամ
 


Այս թեմայով