Արսեն Թորոսյանը, Նուբար Աֆեյանը, Արա Դարզին կ...

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Դոկտոր Նուբար Աֆեյանը և IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը կմասնակցեն կորոնավիրուսի առնչությամբ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վեբինարը տեղի կունենա մարտի 28-ինժամը 15:00-ին և կհեռարձակվի Futures Studio քննարկումների հարթակում:

Քննարկման մասնակիցները կկիսվեն իրենց տեսակետներովթե ինչպես է շարունակվող համավարակն ազդում առօրյա կյանքի տարբեր ասպեկտների վրակքննարկեն գալիք սոցիալականտնտեսականքաղաքականվարքագծային և այլ փոփոխություններըորոնք պետք է կանխատեսել և պատրաստ լինել դրանց համատեղ լուծմանը առաջիկա ամիսների և տարիների ընթացքում:

«COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին կմասնակցեն նաև Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահՀայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզին և «Մաքքինզի ընդ Քոմփանի» ընկերության տնօրեն Անդրե Անդոնյանը:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 550 հազարըՄահացածների թիվն անցնում է 24 հազարըԱպաքինվածների թիվը կազմում է 128 հազար 701: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 550 հազարըՀայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 էԿորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացիՄարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է: