Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաս...

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Oկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերին Տիկարաձեի հետ: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

Գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, մասնավորապես` վերջին շրջանում տարածում գտած նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի ազգային և միջազգային բնույթի միջոցառումները:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովելու փոխտեղեկատվություն, համագործակցելու հակահամաճարակային անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Նախարար Թորոսյանն իր գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան: Վերջինս դրական է արձագանքել առաջարկին: