Արսեն Թորոսյանը հաստատեց, որ կորոնավիրուսով վ...

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց, որ կորոնավիրուսով վարակված 2 ամսական հիվանդ երեխա կա, ով մոտ հետ հոսպիտալացված է։ Նրանց առողջական վիճակը լավ է։ Նախարարը հավելեց, որ երեկ ասուլիսի ժամանակ դեռևս զեկուցված չի եղել 2 ամսական երեխայի դեպքի մասին, այդ իսկ պատճառով է լուրը հերքել։

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այսօր կրկնակի թեստավորման արդյունքում հայտնի է դարձել, որ ունենք ևս 10 առողջացած քաղաքացի։ Այսպիսով՝ հանրագումարով ունենք 28 առողջացած քաղաքացի։