Արսեն Թորոսյանը հանձնարարել է ամեն կերպ «փչաց...

Առողջապահության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախարար Թորոսյանը շատ ծանր է տարել այն փաստը, որ իրեն չհաջողվեց իր թեկնածուին դարձնել Առողջապահական տեսչական մարմնի ղեկավար և Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում նշանակեց Հակոբ Ավագյանին:

Ըստ նույն աղբյուրի, Թորոսյանն իր կողմնակիցներին և նախարարության ֆեյքերին հանձնարարել է ամեն կերպ «փչացնել» նոր ղեկավարին՝ ստեղծելով տպավորություն, թե նա ոլորտից բացարձակ ոչինչ չի հասկանում։

Ավելին, Թորոսյանը արդեն սկսել է նոր թեկնածու պատրաստել այդ պաշտոնի համար, քանի որ համոզված է, որ ներկայիս ղեկավարից ազատվելը բարդ չի լինելու։