Արսեն Խառատյանը շտապել է ԱՄՆ դեսպանատուն և դժ...

Նոր իշխանությունները հաճախ են սիրում խոսել պետության շահից, հաճախ են  տարբեր գործիչների մեղադրում պետության շահը ոտնահարելու մեջ։ Իրականում նոր իշխանությունները պատրաստ են անտեսել պետության շահը, երբ դա իրենց քաղաքական նպատակների համար է պետք։

Նախորդ տարվա հունիսի 30-ին, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել էր  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ նոր իշխանությունը հայտնվել էր ցայտնոտի մեջ։  Մեր տեղեկություններով, երբ նախապես հայտարարվել է նման հանդիպման հավանականության մասին ՀՀ վարչապետի` այն ժամանակվա արտաքին հարցրերով խորհրդական Արսեն Խառատյանը շտապել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն և դժգոհել սպասվող հանդիպումից։ Արսեն Խառատյանը պահանջել է, որպեսզի չեղարկվի այդ հանդիպումը, քանի որ Արմեն Սարգսյանը  չի ներկայացնում նոր իշխանություններին։

Հ․Գ․ Հետաքրքիր է` այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր խորհրդականը չէին մտահոգվում ՀՀ պետական շահով։