Երեկ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ քննարկվել է Արդարադատության նախարարի հարցը:
Սերժ Սարգսյանը այդ պաշտոնում առաջարկել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Գործադիր մարմնի անդամները հավանություն են տվել առաջարկին: Մեր տեղեկություններով Արփինե Հովհաննիսյանի նշանակումը կհաստատվի արդեն այսօր:
Լուսնկարը «Հայկական Ժամանակի»