Առնվազն տականքություն է մեր մեծահասակ քաղաքաց...

Եթե ոչ մի բան չեք անում, գնացեք նստեք տանը, կառանծյա պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս վիրուսը կպնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների ու ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների ահազանգերին, որ ինքը կորոնավիրուսի տարածումից ի վեր մեկուսացել է:

«Էդ կառանծյան ձեզ կփրկի, իսկ եթե կառանծյա չեք անում, այդ ֆեյսբուքյան գրառումների տեղը դուրս եկեք, մեկին օգտակար եղեք ինչ–որ բանով»։

Մարությանի խոսքով՝ ամեն քաղաքական գործիչ յուրովի է գործում. «Եթե նկատել եք, ես ուղիղ եթերներ չեմ մտնում, ինչ քաղաքապետ եմ, երևի 4–5 անգամ եմ ուղիղ եթեր մտել, այն էլ մեկնաբանելու, ինչ–որ տարբեր տիպի բամբասանքներ, բայց այս մարդկանց լոգիկային, որ հետևես, որ նոր բամբասանքներն անում են, այսինքն, եթե ես 1.5 տարվա մեջ 4–5 օր եմ եթեր մտել, նշանակում է՝ այդ 4–5 օրն եմ աշխատե՞լ, մնացած ժամանակ ես տա՞նն եմ եղել, ոչ մի բան չե՞մ արել։ Սրանից հետո էլ ես ուղիղ եթերներ չեմ մտնելու, սա իմ աշխատելու ոճն է»։

Մարությանը նաև ասաց. «Այսօր հայտարարություն եղավ՝ ինչո՞ւ չեն նայում մեր մեծերին, մեր տարիքով համաքաղաքացիներին, ի՞նչ են անում և այլն։ Ես կարծում եմ, որ այս դժվար օրերին առնվազն տականքություն է մեր մեծահասակ քաղաքացիների վրա հավաքել քաղաքական դիվիդենտներ»։

Քաղաքապետը հայտնել է, որ տիկնոջ և ընկերների հետ միասին 1300 միայնակ ապրող տարեց մարդկանց մթերքով փաթեթներ են բաժանել, որպեսզի մեկ ամսվա ընթացքում այս մարդիկ դուրս չգան տնից և վտանգված չլինեն՝ վարակվելու կորոնավիրուսով։