Ղարաբաղը պետք է միանա Հայաստանին

ArmeniaMapՀայազն կուսակցության անդամ Հայկ Բալանյանը անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներիներին և ԼՂՀ խնդրին:1. Վերջին օրերի պատասխան հրետակոծությունները և նույնիսկ դիրքերի գրավումը հայկական ուժերի կողմից Ադրբեջանի համար Casus belli չեն հանդիսանում:

2. Ռուսաստանի ձգտումները իրավիճակը ապակայունացնել որպեսզի. -ռուս խաղապահներ մտցվի վախեցած Հայաստանի խնդրանքով և իր պայմաններով, -կամ հյուծի երկու կողմին, ուժասպառ անի և հետագայում ստիպի այդ թվում նաև Արևմուտքին մասնակցել բանակցություններին ՌԴ բարձր հովանու ներքո և պայմաններով, -և/կամ կասեցնել նոր Տրանսանատոլյան՝ Շահդենիզ-Վրաստան-Թուրքիա գազատարի կառուցումը անորոշ ժամկետով մինչև Գազպրոմի ՈՒկրաինան շրջանցող «Թուրքական հոսանքի» կառուցումը, խանդավառություն չեն առաջացրել Ադրբեջանում և ուժային ճնշումը սահմանին մնում է կետային և սահմանափակ: Ադրբեջանը չի վստահում Մոսկվային և իր տարիներով կուտակած սպառազինությունը կիսալուծման համար պատրաստ չի վատնել:

3.Նաև նավթային եկամուտների սպառման պայմաններում Բաքվի վարչակարգի կյանքի, գոյության խնդիր է Շահդենիզ-2 գազի արտահանման համար նոր Տրանսանատոլյան գազատարի օր առաջ կառուցումը, ինչը պահանջում է հսկայական ֆինանսական միջոցներ և համեմատական խաղաղություն տարածաշրջանում:

4.Ադրբեջանը պիտի նկատի ունենա նաև իրավիճակի սրման հնարավորությունը ռուս-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական սահմանին և զգալի ուժեր պահպանի այդ ուղղություներով: Սակայն այդ ուղղությունները ապահովագրել ռազմական առումով անհնար է:

5.Ադրբեջանի համար Ех tempore, իմ կարծիքով, հանդիսանում է մի քաղաքական իրավիճակ, երբ վստահաբար կարելի պնդել, որ Ռուսաստանը և Իրանը չեն միջամտի և չեն փախցնի հաղթանակը Բաքվի ձեռքից, այսինքն, գրեթե անհնար իրավիճակ: Իրանի սանկցիաներից դուրս գալուց հետո նման իրավիճակի հավանականությունը շեշտակիորեն նվազել է: Պատերազմի վերսկսման քաղաքական պատրվակները այս իմաստով էական չեն, և հարմար պահին կստեղծվեն նույն բախումների միջոցով:

6. Նախորդ կետից հետևում է Ադրբեջանի ռազմավարությունը. հյուծել հայկական կողմին հրետակոծություններով, դիվերսիոն և դիպուկահարների պատերազմով, և պարբերաբար բարձրացնել սահմանային լարումը մինչև վերահսկելի դիրքային պատերազմ՝ Առաջին համաշխարհայինի համեմատական անդորրի պահերի մակարդակ, և ստիպել բարոյալքված և քայքայված Հայաստանը կամավոր գնալ զիճումների քայլ առ քայլ: Այսինքն, պատերազմը հենց այսօրվա իրավիճակն է: Եվ այդ ռազմավարությունից ելնելով Բաքուն՝ չնայած բյուջետային ճեղքվածքի շարունակում է հսկայական գումարներ ծախսել սպառազինությունների վրա և սպասել հարմար առիթի:

7.Մինսկի խումբը մնում է միայն համանախագահող երկրների Երևանի և Բաքվի իշխանություններին վերահսկելու նպատակով երկխոսության հարթակ, որը սակայն այլևս ակտուալ չե, քանի որ վերջին տարիներին ի հայտ եկավ իրողություն, որը Բաքվի և Երևանի իշխանությունները այնքան ուժեղ են, որ կարող են անտեսել Մինսկի խմբի առաջարկները և իշխանության պահպանման ոչ մի խնդիր չունենան, իսկ համանախագահողների հակասությունները թույլ չեն տալիս խմբին դառնալ գործուն կառույց, իսկ խմբի առաջարկները իրական քաղաքական գործոն: Նման իրավիճակը գնալով ամրապնդվելու է Ղարաբաղյան հարցի դեակտուալացմանը և տեղական վերնախավների ամրապնդման զուգահեռ:

8.Հայաստանի համար խնդիր է հանդիսանում ոչ թե Ղարաբաղյան հարցը, այն լուծում չունի, այլ Ադրբեջանի նյութական և ֆինանսական առավելությունը, որի գագաթնակետը արդեն անցել է և տարիների ընթացքում նվազելու է: Իհարկե հայկական կողմի քայլերը էական նշանակություն ունեն այդ դիսբալանսի վերացման հարցում:

9. Ադրբեջանի առավելության նվազումը կարող է ապագայում ստեղծել գայթակղություն Բաքվի մոտ՝ ավելի վճռական քայլերի գնալու, սակայն առանց իշխանությունը վտանգելու: Այդ դեպքում Բաքուն պատրաստ կլինի կիսալուծումների, տարածքային առումով միջանկյալ լուծումների, եթե դրանք մեծ արյուն չեն պահանջում և չեն թուլացնի Բաքվի ղեկավարությանը: Կիսատ լուծումը ըստ Բաքվի ենթադրում է ԼՂՀ կամ ցանկալի է Հայաստանի տարածքի էական նվաճում, որը կարող է հակահայ հանրության համար խաղարարներ տեղադրելու համաձայնության բավարար հիմնավորում հանդիսանալ: Ընդ որում, ԼՂՀ ճանաչումը Ադրբեջանի կողմից և հետագա առճակատման դադարեցումը որևէ պարագայում չի նշմարվում: Այդ իսկ պատճառով Բաքվի վարչակարգը՝ Ադրբեջանի համեմատական թուլացմանը զուգահեռ դառնում է ոչ թե ավելի բանակցաունակ և զիճումներին պատրաստ, այլ ավելի վտանգավոր: Սակայն այս հարցում կրկին վճռական դեր ունի Հայաստանի վիճակը և հնարավորությունները:

10. Վերը թվարկված հանգամանքներից ելնելով ԼՂՀ միջազգային ճանաչումը տեսականորեն չնչին հավանականությամբ հնարավոր է (բայց ոչ երաշխավորված) միայն Ադրբեջանի ուղղակի հարձակման դեպքում: Եթե պահանջում ենք ճանաչում, ապա կանխատեսում ենք նաև հարձակում: Սակայն, մեր ներկա քաղաքականությունն է և ողջամտությունը խուսափել պատերազմից, նշանակում է նաև ԼՂՀ ճանաչումից: Փորձել Բաքվին սադրել հարձակման՝ արկածախնդիր տարբերակ է, քանի որ ոչ մի երաշխիք ԼՂՀ միջազգային ճանաչման չկա:

11. Սակայն ԼՂՀ միակողմանի ճանաչումը և հանրաքվեով միավորումը Հայաստանի հետ(Ղրիմի նախադեպով) նույնպես չի նշանակում պատերազմի վեսրսկսում, ինչպես նաև բանակցությունների դադարեցում(տես կետ 6): Նույն Մինսկի խմբի առաջարկներից՝ ԼՂՀ բնակչության կամարտահայտությունը իրականացնելով կստեղծի է մի իրավիճակ, երբ համանախագահների այլ առաջարկների՝ ապաշրջափակման, բնակչության վերադարձի և զորքերի դուրսբերման իրականացումը արդեն կապվում է պաշտոնական Բաքվի բնակչության կամարտահայտության ճանաչման հետ: Եթե չկա այդ ճանաչումը(իսկ այն չի լինելու երբեք), ապա Մինսկի խմբի այլ կետերի իրականացումը անհնար է: Բանակցությունների բանաձևը փոխվելու է՝ կամարտահայտության ճանաչում զիճումների դիմաց նախկին՝ անորոշ ժամկետում կամարտայտում իրական զիճումների դիմաց:

12. Նույն Արևմուտքի համար դիլեմը՝ ճանաչել ԼՂՀ-ն թե ոչ, փոխվելու է՝ ճանաչել Մինսկի խմբի կողմից առաջարկված իսկ բնակչության կամարտահայտությունը թե ոչ: Դրանում է նաև ԼՂՀ հանրաքվեի տարբերությունը Ղրիմյան նախադեպից: Մինսկի խմբի երկրների համար սեփական առաջարկի՝ ժողովրդական հանրաքվեի մերժումը քաղաքականապես դժվար է և երկիմաստ: Եվ այդ կամարտահայտության՝ միավորման հանրաքվեի միջազգային ճանաչումը շատ ավելի դյուրին է, քանի որ փաստը վաղ թե ուշ ճանաչվում է, իսկ թույլտվություն-դոբրո ստանալը քայլ անելու՝ ուղղակի անհնար գործ է և ինքնախաբեություն: Սկզբից քայլը արվում է, հետո օրինականացվում, ոչ երբեք համակառը:

13.ԼՂՀ և Հայաստանի հանրաքվեով միավորումը Բաքվի համար հնարավոր պատերազմի վերսկսումը՝ ոստիկանական, ներքին ապստամբության ճնշման օպերացիայից վերածելու է մինչպետական պատերազմի, որի դեպքում Հայաստանի ձեռքերը լիովին ազատ են: Ներկայումս Հայաստանը փաստացի ներգրավված է խնդրի մեջ որպես պատասխանող կողմ առանց միջազգային իրավունքով վերապահված իրավունքների, սակայն Ադրբեջանը ազատ է դիտարկել հարցը իր հայեցողությամբ նաև որպես իր ներքին գործ: ՀԳ Փորձ ցույց է տալիս, որ տարիների ընթացքում իրավական խնդիրները դանդաղ, բայց անշեղորեն հարթվում են, և Հայաստանի հանրապետության միջազգային այլ հարաբերությունները և կապերը թույլ կտան մարսել նման հանրաքվեի իրականացումը: Հակառակ դեպքում, առկա ռազմավարությունը հանգեցնելու է վաղ թե ուշ միայն խոշոր պարտության առանց որևէ իրավիճակը վերախաղարկելու զսպանակների և հնարավորությունների: ԼՂՀ համարվելու է Ադրբեջանի մաս, Բաքվի հարձակումը Ղարաբաղի վրա ներքին գործ, իսկ Հայաստանի միջամտելը միայն հիմնավորելու է ԼՂՀ ձևական բնույթը և Հայաստանին է դարձնելու ագրեսոր: Սրանք են «սպասել թե երբ է Ադրբեջանը ընտրելու իր համար հարմար առիթը հարձակվելու համար, որ ճանաչենք ԼՂՀ-ի մնացորդները» քաղաքականության հետևանքները: Միավորման հանրաքվեն է, իմ կարծիքով, հայկական կողմի դիվանագիտական հասունացած հիմնական քայլը: Իսկ քաղաքականը անկախ դիվանագիտականից չի փոխվում, բնակեցնել տարածքը, ունենալ հզոր միացյալ երկիր և հարցը փակել վերջնականապես:

Դիտվել է 97 անգամ
 


Այս թեմայով