Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է մինչև ա...

Արմենիա ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆբ-ի իր էջում գրել է․«Հարգելի գործընկերներ Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30 ներառյալ բոլոր չվերթները։

Հիշեցնեմ, որ ավելի վաղ մենք չեղարկել էինք մինչև ապրիլի 16-բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան։ EASA ստուգումների մասով տեղեկացնեմ, որ այս պահին մենք ակտիվ քննարկումների մեջ ենք ՔԱԿ-ի հետ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։ Հավելեմ, որ Արմենիա ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին։ Հայցում եմ լրագրողների ընկերներիս ներողամտությունը,հարցազրույց այս թեմայով կտրամադրեմ, երբ իրավիճակը ավելի պարզ լինի,հիմա աշխատելու ժամանակն է»։