Արմեն Սարգսյանը ստորագրել է կուտակային կենսաթ...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի լրատվության բաժնից։

Արմեն Սարսգյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: