Արմեն Սարգսյանը ստորագրել է Կառավարության կառ...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ մայիսի 16-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները», – նշված է հաղորդագրության մեջ: