Արմեն Սարգսյանը նշանակումներ է արել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Վիեննա):

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Վիեննա):

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը,համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Վատիկան):

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»: