Արմեն Սարգսյանը նոր խորհրդական ունի

Գեորգի Ասատրյանը հոկտեմբերի 3-ին նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդատու՝ հասարակական հիմունքներով: Նա հիմնականում կզբաղվի Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր և Միջին Արևելքի հետ Հայաստանի
հարաբերությունների, ինչպես նաև ԱՊՀ երկրներում սփյուռքի խնդիրների վերաբերյալ վերլուծական նյութերի պատրաստմամբ:

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից: