Ինձ, Կոնստանտին Տեր-Նակալյանին, Նարեկ Մալյանին և Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու նպատակը մեզ որպես խմբավորում ներկայացնելն էր, նման հրահանգ է իջեցվել Ոստիկանություն: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը:
«Սա ընդամենը մի քանի քայլանոց կոմբինացիայի քայլերից մեկն էր: Այս կոմբինացիայի քայլերից առաջինը, ենթադրում եմ, Նիկոլ Փաշինյանի ձեռքով գրված անանուն հոդվածներն էին «Հայկական ժամանակ»-ում և հիբրիդային հեղաշրջման մասին այդ տեղեկատվական աղբը, որ լցվում է դաշտ»,- նշեց նա:
Նա նկատեց, որ օրերս Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը տևել է 16 ժամ և կարևոր հանգամանք է նաև բանակցություններից հետո հնգակողմ հայտարարությունում առկա նախադասությունը՝ պետք է պահպանվի կոնֆիդենցիալությունը, այսինքն, բանակցություններն ընթանան գաղտնի ռեժիմով:
«Սա հերթական ապացույցն է: Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, որ հիմա բանակցություններն ընթանում են ոչ թե հող հանձնել-չհանձնելու, այլ Արցախում Ադրբեջանի քաղաքացիներին բնակեցնելու մասին: Սա է պայմանավորվածությունը, որն արդեն ձեռք է բերվել և ապագայում քննարկվելու է դրա ժամանակացույցը»,- ասաց Արթուր Դանիելյանը:
Արթուր Դանիելյանը նաև նկատեց, որ Արցախի հարցում հետաքրքիր դիրքավորում ունի նախագահ Արմեն Սարգսյանը, ով տասնյակ միլիոնավոր դոլրաների հասնող ներդրում է արել Ադրբեջանի նավթագազային բիզնեսներում։ Դանիելյանի խոսքով Արմեն Սարգսյանի շահերն ու հայկական բանակի շահերը հակասում են։
Մանրամասնները տեսանյութում