Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախար...

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին։

Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար։ Նա ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից։

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:

Էրիկ Գրիգորյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար՝ ազատվելով բնապահպանության նախարարի պաշտոնից:

Ավելի վաղ կառավարությունից հայտնել էին, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: