Արմեն Սարգսյանը «Fake» նախագահ է. բողոքի ակցի...

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ և AntiFake.am փաստերի ստուգման և տեղեկատվության տրամադրման կայքի նախաձեռնությամբ այս պահին իրականացվում է խորհրդանշական բողոքի ակցիա` դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայր։ Ակցիան կրում  է «#Anti_Fake_PRESIDENT» խորագիրը։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ ակցիայի նպատակն է ՀՀ քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի կատարում Սահմանադրությամբ նախագահին վերապահված գործառույթները, մասնավորապես` չի հետևում Սահմանադրության պահպանմանը, ուստի՝ Արմեն Սարգսյանը ոչ կոմպետենտ, կամ Fake նախագահ է։ 

Մասնակիցներ վստահեցնում են՝ բողոքի ակցիան ընթանալու է խորհրդանշական գործողություններով: Բողոքի ակցիայի մասնակիցները, իրենց խոսքով, խորհրդանշական նվեր ունեն նախագահ Սարգսյանին՝ հավաստագիր՝ որպես ֆեյք նախագահ: