Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան

ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան:

«2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Հանրապետության նախագահը չի ստորագրել այդ օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: