Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էմա...

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին` Մալիում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ, որը ֆրանսիացի տասներեք զինվորականի մահվան պատճառ է դարձել:

«Վշտի ու կորստի այս ծանր պահին ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին ենք»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հղել զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու արիություն։