Ինչու՞ միայն Սերժ Սարգսյանի դեմ

«Մեր երկրում համակարգային խնդիրներ կան , որոնք համակարգային լուծում են պահանջում» ,-Politik.am-ի հետ զրույցում, ասաց  «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: 

Ա. Մարտիրոսյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը բաց է թողել այն 10 տարիները , որոնք իրենք ընձեռված են եղել արդյունավետ աշխատելու համար, սակայն վերջինս միայն ձախողումներ է ունեցել՝ սկսած ՀՆԱ-ից, վերջացրած ապրիլյան քառօրյայից հետո արձանագրած 8 հեկտար տարածքային կորուստները:

«Պետք է ընդունել, որ մեր երկրում ոչ միայն անձի կամ  Սերժ Սարգսյանի խնդիրն է առկա, այլ այդ ամբողջ համակարգի խնդիրը:

Մենք պետք է պայքարենք արմատական բարեփոխումների համար և ուղղությամբ»,-ասաց Մարտիրոսյանը:

Պարզաբանելու համար , թե ինչու՞ չպետք է կենտրոնանալ կոնկրետ Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելու հանգամանքի վրա շեշտեց, «Պատկերացնենք Սարգսյանը չէ, այլ նրա կլանից  որևէ այլ անձնավորություն, իսկ ինքը ՝ Ս. Սարգսյանը շարունակում է մնալ  կուսակցության ղեկավար։

 Ստացվում է, որ ռեալ, շոշափելի փոփոխություն չեղավ՝ անձը փոխվեց, և հավատացե՛ք,  մեր երկրի առջև ծառացած խնդիրները այդ կերպ չեն լուծվի, կշարունակենք ունենալ  քաղբանտարկյալներ, ոչ անկախ դատարանները,  կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ։ Դրա համար միայն Սերժ Սարգսյանի  դեմ պայքարը չեմ համարում գլխավոր նպատակ,  նպատակը կարող է լինել երկրում իրավիճակ, համակարգ փոխելը, այնպես անել, որ քաղաքացին ինչպես որ սահմանադրության մեջ է ամրագրված՝ լինի իշխանության ձևավորման միակ աղբյուրը»:

Զրույցի վերջում խոսելով ըննդիմադիր դաշտի անելիքներից և մոտեցումներից, որոնք կտանենք համակարգի փոփոխոության Ա. Մարտիրոսյանը նշեց, որ թեև ինքը ծանոթ չէ այլ ընդդիմադիր ուժերի օրակարգին ,այնուամենայնիվ շարունակում է մնալ այն կարծիքին, որ իրավիճակ փոխելու համար ճիշտը միասնական պայքարն է. « Ժառանգությունը, ինչպես առաջ, այնպես էլ հիմա մնում է նույն տեսակետին՝ իրավիճակ փոխելու համար միասնականություն է պետք, մենք բոլոր պայքարների ժամանակ միասնական պայքարի կողմնակիցն ենք եղել և մնում ենք»,- եզրափակեց Ա. Մարտիրոսյանը:

 

 


Այս թեմայով