Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ

Սույն թվականի նոյեմբերի 26-ից 28-ը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կլինի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով նիստին և ԱԽ քարտուղարների կոմիտեի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի ու պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստին մասնակցելու նպատակով: