Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակ...

Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպում է տեղի են ունեցել նաև Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանի, Ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի  հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում սպասվող խորհրդարանական և նախագահական ընտրությունների կազմակերպչական աշխատանքները և կատարողականները։

Հաջորդիվ ԱԽ քարտուղարը հանդիպել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային իրավիճակը, ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ծրագրերի կատարողականներ։