Արմեն Գրիգորյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կոնֆլ...

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ծննունդով Արցախից Արմեն Գրիգորյանն իր սեփական քաղաքական օրակարգն ունի` կապված Արցախի նախագահական ընտրությունների հետ:

Իշխանական մեր աղբյուրներն ասում են, որ Արմեն Գրիգորյանն  իր թեկնածուն ունի և փորձում է Փաշինյանից անկախ գործընթացներ վարել Արցախում: Ըստ մեր աղբյուրի Արմեն Գրիգորյանը նպատակ ունի հաղթանակ ապահովել իր թեկնածուի համար և այդպիսով մեծացնել իր քաղաքական ազդեցությունը Հայաստանում:

Արմեն Գրիգորյանի այս մտադրության մասին տեղեկացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ մեր աղբյուրի այս միջադեպը կարող  լուրջ կոնֆլիկտի առիթ դառնալ Փաշինյանի և Գրիգորյանի միջև, եթե իհարկե վերջինս չհրաժարվի իր մեծ ամբիցիաներից: