Արմեն Աշոտյանը պատասխանում է Ալեն Սիմոնյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի միջեւ ֆեյսբուքյան փոխհրաձգություն է սկսվել։ Արդեն տեղեկացրել էինք, որ Ալեն Սիմոնյանը բաց նամակ է հղել Արմեն Աշոտյանին՝ ի պատասխան Աշոտյանի առավոտյան արած գրառման։

Իսկ հիմա Արմեն Աշոտյանն է պատասխանել Ալեն Սիմոնյանին․

«Ընդամենը մեկ տարի առաջ, փետրվարի վերջ, Ալեն Սիմոնյանը իր հերթական անհաջող հրապարակային ելույթից հետո ինձ աղիողորմ խնդրում էր, որ միջամտեմ ու բարեխոսեմ իր համար մեր «ուժեղ» պատգամավորներից մեկի մոտ, ում ցասումը Ալենի նկատմամբ հղի էր բուռն հետեւանքներով։

Ես էլ գործուղման էի, Բուդապեշտում, ու հեռվից հեռու փորձում էի փրկել այսօր առյուծի սիրտ կերած, իսկ այդ օրերին՝ ահասարսուռ վախից կուչ եկած նորաթուխ ԱԺ փոխխոսնակին, ով օրը մի քանի անգամ ինձանից փորձում էր ճշտել, արդյոք ինձ հաջողվեց հարթել իր խնդիրը։

Նապաստակի սրտով սույն պարոնը դեռ հերթով պատասխան է տալու, դրա ժամանակը հեռու չէ։

Այսօր, սակայն, ոտքերիս տակ մի ընկիր, մեծ քաղաքականությունը քո խելքի, մակարդակի եւ բարոյականության բանը չի։ Անգամ քո շեֆի մոտ դա չի ստացվում։

Հ.Գ. Իսկ լյուստրացիան լավ բան է, արժի մեկ-մեկ որոշ մարդկանց բաժին-բաժին հիշեցնել իրենց ով լինելը»։