Արման Եղոյանը՝ 40 տարի իշխանության մնալու մաս...

Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Արման Եղոյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքը հայտարարել է, որ իշխանության են եկել 40 տարով:

«Լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Ասեմ ավելին՝ նման պնդում անել, որևէ մեկը չի կարող, նույնիսկ բռնապետական իշխանությունները։ Մենք ունեինք մի իշխանություն, որի ներկայացուցիչները նման պնդումներ էին անում, տեսանք՝ ինչ եղավ։ Այս պահի դրությամբ մենք ստացել ենք 5 տարվա մանդատ, կես տարին անցավ, մնաց 4.5 տարի, դրանից հետո կերևա արդեն»,- նշեց նա: